Armenix-ում արդեն 250 սիմվոլ

250

Armenix հայկական առաջին միկրոբլոգային համակարգը ավելացնում է ծառայությունում գրառումների ծավալի սահմանափակման թիվը` հասցնելով 250 սիմվոլի: Այժմ արդեն հայկական միկրոբլոգային համակարգի օգտվողները կկարողանան մի փոքր ավելի երկար գրառումներ անել, այդպիսով կիսատ չթողնելով իրենց միտքը :)

Armenix-ը միանում է Adverox հայկական ինտերնետ-գովազդային համակարգին

adverox-armenix

2011թ. հունիսի 8-ից Armenix.com հայկական առաջին միկրոբլոգային համակարգը միացել է Adverox հայկական ինտերնետ-գովազդային համակարգին. Այսուհետ Adverox-ի գովազդային բլոկների միջոցով Armenix-ում ևս կցուցադրվեն Adverox-ի գովզդատուների հայտարարությունները:

Տեխնիկական խնդիրներ

Հարգելի Արմենիքս միկրոբլոային համակարգի այցելուներ, համակարգում տեխնիկական խնդիրների պատճառով ցանցը փետրվարի 26-ին ժամանակավորապես անհասանելի է:

Կայքի տեխնիկական խնդիրները շտկելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ և շուտով այն կվերագործարկվի:

Armenix Share` wordpress.com բլոգների համար

Այսուհետ հնարավոր է Արմենիքսում տարածելու ֆունկցիան տեղադրել նաև wordpress.com-ում տողակայված բոլգներում: Փորձենք քայլ առ քայլ միասին կատարել.

1. Մտեք wordpress.com-ի Ձեր բլոգի ադմինիստրացիոն վահանակ,

Նկար 1

2. Ձախ վահանակի Settings բաժնից ընտրեք` Sharing (Նկար 1).

3. Բացված պատուհանում տեսնում եք հայտնի սոցիալական ցանցերի և այլ ծառայությունների պատրաստի կոճակները: Այժմ պետք է ստեղծենք նման մի կոճակ, Արմենիքսի համար: Դրա համար սեղմում եք ներքևում գտնվող Add new serivce (Տես նկար 2):

Share on Armenix – տարածել Արմենիքսում կոճակի տեղադրում

Արմենիքս հայկական միկրոբլոգային համակարգի կողմից պատրաստվել են Share on Armenixտարածել Արմենիքսում ունիվերսալ կոճակները, որոնց օգնությամբ Ձեր բլոգի կամ վեբ-կայքի այցելուները, ինչպես նաև դուք, կկարողանան մեկ սեղմումով տարածել գրառումները և նյութերը Armenix.com հայկական առաջին միկրոբլոգային համակարգում, և այն կդառնա տեսանելի համակարգի օգտվողներին:

Ահա կոդը, որը պետք է տեղադրվի վեբ-ռեսուրսի համապատասխան տեսանելի մասում, որին սեղմելով օգտվողն ավտոմատ կտեղափոխվի Արմենիքսյան համակարգում հղման տարածման էջը.

Արմենիքսյան բեյջեր

Ուրախ ենք տեղեկացնել Արմենիքս միկրոբլոգային ծառայության օգտվողներին, որ արմենիքսյան բեյջերն արդեն ցանկացած օգտվող կարող է տեղադրել իր կայքում կամ բլոգում:

Այցելեք այս հղումով, ներմուծեք վանդակում Ձեր արմենիքսյան օգտանունը (username), ապա վերցրեք դուրս բերվող կոդը և տեղադրեք Ձեր կայքի կամ բլոգի համապատասխան հատվածում: